Մշակույթ

Գառնիում տեղադրվող սրճարանը պիլոտային ծրագիր է. հաջողության դեպքում ծրագիրը կընդլայնվի

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարևանությամբ 2014  թվականի կբացվի սեզոնային բացօթյա սրճարան: Այն ոչ թե կառուցվելու, այլ տեղադրվելու է  հուշարձանից 90 մետր հեռավորության վրա: Սա պիլոտային ծրագիր է, որը նպատակ ունի խթանելու այս տարծքում զբոսաշրջության զարգացմանը, այսօր հայտարարել է «Պատմամշակությանի արգելոց-թանգարանի  և  պատմական միջավայրի  պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Վլադիմիր Պողոսյանը։

«Պատմամշակությանի արգելոց-թանգարանի  և  պատմական միջավայրի  պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիփոսյանը նկարագրում է տարածքը, որտեղ  2014-ից կգործի բացօթյա սրճարան: Իիսկ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն   ընդգծում՝ սրճարանը ոչ թե կառուցվելու, այլ տեղադրվելու է: Այն  կլինի շարժական, մետաղյա ամրաններով ամրացված: Հնագետների կողմից տարածքն ուսումնասիրվել է, մշակութային շերտն այստեղ բացակայում է։

«Արգելոցի տարածքը տնտեսական նպատակներով օգտագործելն  արգելված չէ նաև ՀՀ օրենքով»,- հիշեցնում է ՊՈԱԿ- ի տնօրենը։ Պողոսյանը բացատրեց հուշարձանի տարացքում սրճարան տեղադրելու բուն պատճառը: «2008 թվականից արգելոցի տարածքում գիշերային գեղարվեստական լուսավորություն ապահովելուց հետո գիշերային ժամերին այստեղ այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 2000-ով: Սրճարանի բացումը էլ ավելի կաշխուժացնի զբոսաշրջություն  ու կնպաստի հուշարձանի հանրահռչակմանը»:

Վլադիմիր Պողոսյնաը նաև հայտնեց, որ ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ, իսկ ստացված եկամուտները կծառայեն  արգելոց թանգարանի ամենատարբեր խնդիրների լուծմանը։ Ինչպես նշվեց ծրագիրը պիլոտային է, հաջողության դեպքում Գառնիի փորձը կկիրառվի նաև Զորաց քարերում, Զվարթնոցում, Լուռու բերդում և այլ հուշարձաննեում։

Ցուցադրել ավելի
Back to top button