Միջազգային

Պուտինի այսօրվա ելույթն ընդմիջվել է 34 բուռն ծափահարություններով

Ռուսաստանի նախագահն այսօր ամենամյա ուղերձ  է հղել Դաշնային ժողովին: Ռուսաստանի առաջնորդի ելույթը տևել է 1 ժամ 10 րոպե և 34 անգամ ընդհատվել ծափահարություններով: Վլադիմիր Պուտինը հիմնականում անդրադարձել է ներռուսաստանյան հարցերին, երկրի արտաքին քաղաքականությանը՝ ԱՊՀ-Ռուսաստան-Մաքսային միություն համագործակցության շրջանակներում  ու միջազգային խնդիրներին հատկացվել է ավելի քիչ ժամանակ։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Ուկրաինայի հետ, որը բազմիցս ցանկություն է հայտնել Մաքսային միությունում հանդես գալ որպես դիտորդ։ «Մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրում, սակայն եթե մեր ընկերների մոտ ցանկություն կա համատեղ աշխատանքի, մենք պատրաստ ենք շարունակել այն փորձագիտական մակարդակով»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ Ուկրաինայի հետ համագործակցությունը «հիմնված է իրավահավասարության և իրական տնտեսական շահի վրա»:

«Մենք հետևողականորեն առաջ ենք մղելու եվրասիական գործընթացը՝ չհակադրելով այն այլ ինտեգրման նախագծերի, այդ թվում, իհարկե, այնպիսի հասուն ինտեգրման նախագծի, ինչպիսին եվրոպականն է»,- հայտարարել է Պուտինը:

ՌԴ նախագահն իր ելույթում առաջարկել է նաև  օտարերկրացիներին աշխատանքի ընդունել արտոնագրային համակարգով,  ճշգրտել օտարերկրացիների՝ Ռուսաստան  մուտք գործելու նպատակները։

Ցուցադրել ավելի
Back to top button