Միջազգային

Ուկրաինական ընդդիմությունը հրապարակեց երկխոսության նախապայմանները

Ուկրաինական ընդդիմությունը հրապարակել է այն պայմանները, որոնց իրականացման դեպքում կգնա բանակցությունների երկրի իշխանությունների հետ: Դրանք են` ներքին գործերի նախարարի հրաժարականը, ձերբակալված ցուցարարների ազատ արձակումը և մայրաքաղաքում պարեկություն անող զինվորականներին զորամասեր վերադարձնելը, կառավարության հրաժարականը, տեխնիկական կառավարության ձևավորումը, արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախապատրաստումը:

Նշենք, որ նախագահ Յանուկովիչը նախօրեին ընդդիմադիր քաղաքական ուժերին երկխոսության կոչ էր արել: «Համաձայնության գալու համար ընդդիմությանը կոչ եմ անում չընտրել դիմակայության և վերջնագրերի ուղին»,- հայտարարել էր նա:

Ցուցադրել ավելի
Back to top button