Հասարակություն

Հայաստանում ճանապարհները հիմնականում անցանելի են, սակայն վարորդները պետք է զգույշ լինեն

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը, Սելիմի լեռնանցքը:

Դժվարանցանելի է «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը և Տիգրանաշենի ոլորանները:

Սյունիքի մարզի «Զանգերից» մինչև Սիսիան քաղաքն ընկած հատվածում բուք է և մերկասառույց.խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Մերկասառույցի և ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար, Վանաձոր-Ալավերդի, Վայք-Սիսիան, Գավառ-Մարտունի ճանապարհատվածները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի հատվածը:

Այս պահին ձյուն է տեղում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի և Կոտայքի մարզերում:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաս­տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ցուցադրել ավելի
Back to top button