Մշակույթ

Ծնունդդ շնորհավոր, Ռուբեն Մաթեւոսյան

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 12-ը Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է: Մեր սիրելի երգիչը 71 տարեկան է։ «Այդքան ապրել եմ, բայց հազար ու մի այդքան կյանք եմ ապրել յուրաքանչյուր երգ կատարելիս: Մոտ 50 տարիների ընթացքում  900 երգ եմ կատարել ու կյանքում իմ առաջին սերը եղել է երգը»,- ասում է Ռուբեն Մաթևոսյանը։

Հանրային ռադիոյի ողջ կոլեկտիվի անունից  ջերմ շնորհավորանքներ ենք հղում  մեր շատ սիրելի  Ռուբեն Մաթևոսյանին, ցանկանում ենք  նրան  քաջ առողջություն, երկար  տարիների կյանք ու բեմական բուռն գործունեություն։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button