ԿարևորՏնտեսական

Խորհրդարանն ընդունեց 2014- ի պետական բյուջեն. վարչապետը ներկայացրեց առանձնահատկությունները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողով այսօր 74 կողմ, 41 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել ՀՀ 2014 թվականի պետական բյուջեն։ Մինչեւ քվեարկությունը՝  խորհրդարանի ամբիոնից ելույթ ունեցավ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով 2014 թվականի որոշ առանձնահատկություններին։

Մաքսային միությանն անդամակցությունը եկող տարի զարգացման նոր զարկ կտա մեր երկրի արդյունաբերական ոլորտին և դրանով իսկ արտահանման ծավալների ավելացմանը, նշեց Տիգրան Սարգսյանը: Հաջորդ տարի կառավարության ուշադրության կեռնտրոնում կլինի երկրում բիզնես միջավայրի բարելավումը, և այստեղ անհրաժեշտ է կառարության և խորհրդարանի միասնական ջանքերի գործադրումը:

Գալիք տարվա գլխավոր առանձնահատկությունը ՝ հունվարի 1-ից ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն է: Այս թեման առանցքային էր վարչապետի ելույթում: Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ կենսաթոշակային բարեփոխումներն աշխարհում համարվում են ամենաբարդագույներից և այս պարագայում մեր երկիրը բացառություն չէ: Հայաստանի Հանրապետությունում այսօր ապրում է շուրջ 510 հազար թոշակառու, որոնց թոշակների վճարման համար պետբյուջեից հաջորդ տարի կհատկացվի 240 մլրդ դրամ: Միջին թոշակը կկազմի 36 հազար դրամ:

Վարչապետը խոստավանեց, որ երկրի ֆինանսական հնարավորությունները այսօր թույլ չեն տալիս ապահովել թոշակների արժանապատիվ մակարդակ: Ներդրվող համակարգը կոչված է ապահովել ապահով ծերություն արդեն հաջորդ տարի 40-ամյակը նշող սերնդից սկսած, և թույլ կտա ապագայում խուսափել կենսաթոշակային ճգնաժամից: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ նոր համակարգը՝ իր վերհսկելիության բարձր մակարդակով կարժանանա հասարակության մեծ մասի հավանությանը, ինչպես դա եղավ ԱՊՊԱ համակարգի պարագայում։

Նոր համակարգով կուտակված գումարները կխթանեն երկրի տնտեսական զարգացումը՝ ձևավարվող երկար փողերի շուկայի շնորհիվ, հայտնեց կառավարության ղեկավարը։ Պետբյուջե-2014 օգտին քվեարկեցին իշխող քաղաքական կոալիացիայի պատգամավորները և անկախ խորհրդական Էդմոն Մարուքյանը: Դեմ հանդես եկան ընդդիմադիր «Ժառանգություն», ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունները , ինչպես նաև ԲՀԿ-ն։

Ցուցադրել ավելի
Back to top button