ԿարևորՔաղաքական

Դավութօղլուն մտավ հետնամուտքով

Երեւանում այսօր սկսված Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների նստաշրջանում մասնակցում է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն։ Նրա այցի դեմ են այսօր բողոքի ակցիա կազմակերպել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» եւ ՍԴՀԿ «Սարգիկ Տխրունի» երիտասարդական միության անդամները «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ անցկացվում է նստաշրջանը։

«Թուրքիան հերթական անգամ ապացուցեց, որ վախկոտ է, որ վախենում է առճակատվել պատմությանը, որ վախենում է կանգնել ու բաց աչքերով նայել Հայոց Ցեղասպանության ժառանգներին»,- ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան»  ուսանողական միության ատենապետ Գերասիմ  Վարդանյանը՝ իմանալով, որ Դավութօղլուն հյուրանոց է մտել հետնամուտքից։

Տեղեկանալով, որ Թուրքիայի ԱԳ նախարարն արդեն հյուրանոցում է, երիտասարդները ավարտեցին ցույցը։

Ցուցադրել ավելի
Back to top button