Հասարակություն

Առատ ձյունը շարունակվում է, ճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին` ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում:

Դժվարանցանելի է  Տիգրանաշենի ոլորանները (Քյարքի) Իջևան- Նոյեմբերյան, Մարալիկ- Գյումրի, Թալին — Մարալիկ, Վայք — Սարավան, Սիսիանի — Գորիս — Կապան — Մեղրի, Հրազդան — Հանքավան ճանապարհահատվածները:

Փակ է Արթիկ — Ալագյազ ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր — Նավուր ճանապարհից 17:00  — ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Բացի վերը նշված ճանապարհահատվածներից, Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ցուցադրել ավելի
Back to top button