Հասարակություն

Առատ ձյունը շարունակվում է, կան դժվարանցելի ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 12 – ին` ժամը 17:30 –ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:

Դժվարանցանելի է Սելիմի ոլորանը, Իջևան — Նոյեմբերյան (ծանրաքաշ մեքենաների համար),  Վայք — Սարավան, Վայք — Ջերմուկ ճանապարհահատվածները:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր — Նավուր ճանապարհից 17:00 — ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Բացի վերը նշված ճանապարհահատվածներից հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ցուցադրել ավելի
Back to top button