Միջազգային

ԱՄՆ ու Մեծ Բրիտանիան դադարեցնում են սիրիական ընդդիմությանը տրվող օգնությունը

Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին հետևելով հայտարարել է, որ դադարեցնում է սիրիական ընդդիմությանը տրամադրվող օգնությունը: Նման որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ սիրիական իսլամիստները զավթել են Արևմուտքի աջակցությունը վայելող Սիրիական ազատ բանակի զենքի պահեստները:

Միաժամանակ՝ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական  գերատեսչությունը վստահեցրել է, որ օգնությունը կվերականգնվի, եթե լինեն երաշխիքներ, որ զենքը չի հայտնվի ծայրահեղական խմբավորումների ձեռքին:

Անցած շաբաթվա վերջին «Իսլամական ճակատ» խմբավորման գրոհայինները հարձակվել էին Սիրիական ազատ բանակի բարձրագույն ռազմական խորհրդի պահեստների ու կենտրոնակայանի վրա: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Լոնդոնը կշարունակի աջակցություն ցուցաբերել ընդդիմության արևմտամետ հատվածին: «Մենք պետք է Սիրիայում շարունակենք աշխատանքը նրանց հետ, ովքեր ազատության և բազմակարծության կողմնակիցն են: Չպետք է թույլ տանք, որ ձևավորվի կարծիք, թե Սիրիայում միայն ծայրահեղական ընդդիություն կա»,- ասել է վարչապետը:

Ցուցադրել ավելի
Back to top button