Հասարակություն

Տրանսպորտի նախարարությունը զգուշացնում է վարորդներին

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում, մասնավորապես Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Դիլիջանում, Տավուշում, Արարատում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում,  Մեղրիում և Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն։

Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ  առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից  մինչև 07:00-ն առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ցուցադրել ավելի
Back to top button