Հասարակություն

Տարբեր ակցիաների շրջանակում սննդամթերք չի գնեք, խորհուրդ սպառողի իրավունքի պաշտպանից

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ամանորի նախաշեմին հայաստանյան շուկայում գների մեծ աճ չի ակնկալվում, այսօր ասել է«Իրազեկ սպառող»  կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նա քաղաքացիներին հորդորել է առայժմ ձեռքբերել այն ապրանքները, որոնք  ժամկետներ չունեն կամ կարելի է  դրանք երկար պահել: Սպառողների իրավունքների պաշտպանը հաշվարկել է, որ 150-200 հազար դրամով կարելի է ամանորյա սեղան ունենալ: Ինքը՝ Պիպոյանը, նախատեսել է ծախսել 220 հազար դրամ։

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/12/111213gin.mp3

Անցնող տարում Հայաստանը գնաճի պակաս չունեցավ: Շարքային քաղաքացին սպասում է հերթական գնաճին, քանի որ առջևում ամանորյա տոներն են:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս դեկտեմբերին հայաստանյան շուկայում գների մեծ աճ չի ակնկալում «Իրազեկ սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը:  Նա քաղաքացիներին հորդորում է  առայժմ ձեռքբերել այն ապրանքները, որոնք  ժամկետներ չունեն կամ կարելի է  դրանք երկար պահել: Օրինակ՝ ընդեղենը, որի գնաճ նույնպես չի ակնկալվում։ «Հնարավոր թանկացում կլինի պտուղ բանջարեղենի մասով: Օղին կամ պահածոները, որոնք իրացման վայրում են, չեն թանկանա, ընդհակառակը՝ գուցե զեղչեր լինեն, ընդեղենի մասով կարող եմ ասել, որ գները կայուն են, չեն փոփոխվում, դա կմնա կայուն»,- ասաց։

Սպառողների իրավունքների պաշտպանը հաշվարկել է՝  150-200 հազար դրամով կարելի է ամանորյա սեղան ունենալ: Հաշվարկներում ընդգրկված է ամեն ինչ՝ խոզի ազդր,  հնդկահավ, ձուկ, խմիչք, ինչպես ալոկոհոլային այնպես էչ ոչ ալկոհոլային, ընդ որում՝ հաշվարկվել է բարձր գին ունեցող օղի։ Ի դեպ՝ հաշվարկները շուրջ 30 հյուրի ու ընտանիքի անդամների համար է, այսքան գումարով  պատվով հյուրասիրություն կարելի է կազմակերպել, ասում է Բաբեկն Պիիոյանը՝ չմոռանալով շեշետել, որ կարելի է անգամ մեկ միլիոն և ավելի դրամ գումար ծախսել։

«Աղցանի համար անհրաժեշտ ամեն ինչը 12 հազար դրամ կկազմի, որը քիչ գումար չի։ Տավարի միս է նախատեսված մեծ քանակությամբ՝ 25 հազար դրամ, դա մոտավորապես 10 կգ միս  է, ներառում է նաև աղցանների միսն ու բլինչիկներինը։ 20 հազար դրամ խոզի բուդը,   8 կգ- անոց խոզի բուդն այսօր անգամ 20 հազար դրամ չի լինում: Շիշը երեք հազար դրամանոց օղի՝ 30 հազար դրամ, 30 հազար դրամ մի բան էլ շատ ենք հաշվել, հյութ 15 հազար դրամի, միրգ 15 հազար դրամի,  քաղցրավենիք՝ 30 հազար դրամի»,- հաշվարկներն է ներկայացնում Պիպոյանը։

Ինքը ներկայացրած հաշվարկից քսան հազար դրամ ավելի է նախատեսել ծախսել, ամանորյա սեղան պատրաստելու համար կծախսի 220 հազար դրամ, քանի որ «
ինքս էկզոտիկ խմիչքներ չեմ սիրում, բայց սիրում եմ կանանց հյուրասիրել։ Դա մի քիչ թանկ է, բայց պարտադիր չէ»։

Ի դեպ՝ սպառողների իրավուքնների պաշտպանը խորհուրդ չի տալիս  տարբեր ակցիաների շրջանակներում հատկապես սննդամթերք գնել:

Ցուցադրել ավելի
Back to top button