Միջազգային

«Վստահիր, բայց ստուգիր». Իրանի միուկային ծրագրի հետ կապված՝ Քերին հիշել է Ռեյգանի խոսքերը

ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ այժմ պատժամիջոցներ չպետք է կիրառի, սակայն հետագայում կարող է անդրադառնալ դրանց, եթե իհարկե Իրանը չկատարի միջուկային ծրագրերի հետ կապված իր  պարտավորությունները, հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին՝ ելույթ ունենալով Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում: Նա հիշեցրել է ռուսական ասացվածքը` «վստահիր, բայց ստուգիր», որն առաջին անգամ 1987 թվականին քաղաքականության մեջ օգտագործել էր ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը՝ ռազմավարական հարձակողական զինատեսակների սահմանափակման մասին պայմանագիրը ստորագրելիս:

«Հիմա ասում ենք հետազոտիր, բայց ստուգիր»,-նշել է Քերրին՝ ընդգծելով Իրանի հետ համաձայնության գալու անհրաժեշտությունը, որի շրջանակներում միջազգային հանրությունը կարող է վերահսկել Թեհրանի քայլերը միջուկային ծրագրերի հարցում: Այսօր ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Իրանի խնդրի վերաբերյալ  հանդես կգա նաև ԱՄՆ Սենատում:

Ի դեպ՝ Եվրախորհրդարանի պատվիրակությունը մտադիր է 2007 թվականից հետո առաջին անգամ դեկտեմբերի 13-17 –ն ընկած հատվածում այցելել Թեհրան Իրանի մեջլիսի պատգամավորների հետ միջխորհրդարանական հարաբերությունները վերականգնելու համար: Պատվիրակության կազմում կլինեն Ավստրիան, Գերմանիան,  Բելգիան, Նիդելանդները և Ֆինլանդիան ներկայացնող 5 պատգամավոր:

Ցուցադրել ավելի
Back to top button