Միջազգային

Ուկրաինան Մաքսային միության հետ համաձայնագիր չի ստորագրի, հայտարարել է վարչապետ Ազարովը

«Ուկրաինայի և Մաքսային միության միջև որևէ համաձայնագիր չի լինի, ուկրաինական կառավարությունը, դեկտեմբերի 17-ին կայանալիք ռուս-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ստորագրման համար որևէ փաստաթուղթ չի նախապատրաստում»,- այսօր հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ հերթական անգամ վստահեցնելով, որ Կիևը շարունակում է բանակցությունները Եվրամիության հետ՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ:

Վարչապետը հիշեցրել է, որ ուկրաինական պատվիրակությունը փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի գլխավորությամբ մեկնել է Բրյուսել՝ Եվրամիության հետ բանակցությունները շարունակելու։ Ազարովն անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին հայտարարել է, որ իշխանությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ երբեք ուժ չեն կիրառի։ Նրա ձևակերպմամբ՝ իրավապահները պարզապես մաքրում են մայրաքաղաքը բարրիկադներից, մաքրում Կիևի համար կնեսական նշանակություն ունեցող ճանապարհները։

Կիևի արտաքին քաղաքական ուղին անփոփոխ թողնելու մասին երեկ երեկոյան հայտարարել էր նաեւ Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ երկրի նախկին ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ «Եվրաինտեգրումը քաղաքական ուղի է որն ամրագրված է օրենսդրորեն և փոփոխության չի ենթարկվի»,- Յանուկովիչի խոսքերը մեջբերում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

Ցուցադրել ավելի
Back to top button