Հասարակություն

Ճանապարհները բաց են, տեղ- տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն:

Արտաշավանի, Ալավերդու, Իջևանի, Դիլիջանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 19:00 — ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ցուցադրել ավելի
Back to top button