Քաղաքական

Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի  Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինին: Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը հայ-ամերիկյան հարաբերությունների համակողմանի և բազմաբնույթ երկխոսության շարունակականության տեսանկյունից:

Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել զարգացնել այդ հարաբերություններն ու երկու երկրների միջև ընդլայնել փոխգործակցությունը, որտեղ, կողմերի համոզմամբ, զգալի ներուժ կա:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ պետքարտուղարի  Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

Ցուցադրել ավելի
Back to top button