Միջազգային

Կիեւում ոստիկանությունն սկսել է Մայդանի գրոհը

Ներքին զորքերն ու «Բերկուտ» հատուկ ջոկատայինները սկսել են Կիեւում Անկախության հրապարակի դեմ գրոհ։ Նրանք արդեն շրջափակել են Մայդանը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Այս ընթացքում ցուցարարների թիվն ավելացել է եւ տեղական ժամանակով ժամը 8- ի դրությամբ ցուցարարները շարունակում ենք ժամանել եւ ամրացնել մինչ այս իրենց ձեռքին գտնվող բարիկադները։

Հանրահավաքում հայտարարվել է ոստիկանության կողից ձերբակալվածների եւ բռնությունների մասին։ Կիեւի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել է 8 հոգու ձերբակալության մասին եւ խոստացել բոլորին հետո բաց թողնել։

«ԱՄՆ մոտ նողկանքի զգացողություն է առաջացնում ուկրաինական իշխանությունների՝ Կիեւում Անկախության հրապարակում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների, բուլդոզերների, մահակների կիրառումը՝ ժողովրդավարական իրավունքները եւ մարդու արժանապատվությունը հարգելու փոխարեն»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

Ցուցադրել ավելի
Back to top button