Հասարակություն

Լեռնագոգը ճանաչվել է հանրապետության լավագույն մաքուր համայնք

Սաթիկ Իսհակայան
«Ռադիոլուր»- Արմավիր

Արմավիրի մարզից 4 համայնք արժանացել է տարածքային կառավարման նախարարության լավագույն գնահատականին: Լեռնագոգ գյուղը հանրապետությունում  ճանաչվել է լավագույն մաքուր համայնք, որտեղ պարբերաբար իրականացվում է աղբահանություն: Գյուղում մաքրությանը հետևում են  նույնիսկ մանկապարտեզի երեխաները, այսինքն` մաքրությունը սկսվում է յուրաքանչյուր  բնակչի տնից, բակից ու փողոցից:

Ամփոփելով տարին՝  տեսանելի է, որ Արմավիրի մարզի համայնքներում իրականացված աշխատանքներն աննկատ չեն մնացել իշխանությունների կողմից և արժանացել են նրանց խրախուսանքին:  Դեռ մեկ ամիս առաջ  Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 17-ամյակի  կապակցությամբ տարածքային կառավարման նախարարությունը  4 անվանակարգային մրցանակ շնորհեց մարզի  4 համայնքի: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ուրախությամբ ներկայացրեց, որ 10 անվանակարգային մրցանակից  4-ը տրանմադրվել է Արմավիրի մարզին:

Հոգևոր կենտրոնն առաձնանաում է քաղաքային տեսքով, կանաչապատմամբ, բարեկարգմամբ, իր գրավչությամբ, լավագույն գյուղական համայնք հատուկ մրցանակի է արժանացել մայրաքաղաքին հարակից Մերձավան համայնքը, իսկ գյուղական մշակութային կյանքով  մարզում անգերազանցելի է Փարաքարը:

Մեր առօրյայում հիմնախնդիր է  սանիտարական մաքրությունը ոչ միայն քաղաքներում, այլ նաև գյուղերում:  Գյուղեր մեկնելիս շատ հաճախ միջհամայնքային ճանապարհների աջ ու ձախ կողմերում հանդիպում ենք աղբակույտերի, դրանք առկա են նաև գյուղերի ներսում՝ առանձնատների դիմաց: Այս առումով Լեռնագոգը չի համալրում այդ գյուղերի ցանկը: Համայնքում բարեփոխումները նկատելի են տարբեր ծրագրերի իրագործման շնորհիվ:  Լեռնագոգ համայնքի ղեկավարի օգնական Ստեփան Վարդանյանը նշում է, որ  գյուղի մաքրությանը հետևում են նույնիսկ մանկապարտեզի երեխաները:

Արմավիր-Իսահակյան-Գյումրի  ավտոմայրուղուց մինչև Լեռնագոգ ընկած 3 կմ-ոց ճանապարհահատվածը շաբաթվա  մեջ  2 անգամ մաքրվում է  աղբից, այսինքն` այն իրերից, որոնք դուրս են նետվում ավտոմեքենաների պատուհաններից: Համայնքն ունի աղբատար մեքենա, որը հատկացրել է համայնքում լայնածավալ աշխատանքներ իրականացնող «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, տեղադրվել են մաքրությանը վերաբերող ցուցանակներ,  աղբամաններ:

Լեռնագոգում աղբահանության վարձը սահմանվել է 150-300 դրամ` պայմանավորված ընտանիքի անդամների թվով:  Դպրոցականներն ու մանկապարտեզի սաները  Լեռնագոգում հաճախ հայտարարում են սանիտարական օր և անցնում գործի:  Նրանք այսօրինակ ակցիաների են մասնակցել նաև մայրաքաղաքում՝ օրինակ ծառայելով նրանց, ովքեր անտարբեր են իրենց շրջապատի մաքրության նկատմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button