Մշակույթ

Երեւանում հանդես կգա հռչակավոր երաժիշտ Պինկաս Ցուկերմանը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանում է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Պինկաս Ցուկերմանը։ «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ միասին  Արամ Խաչատչյան համերգասրահում նա այսօր հանդես կգա համերգով: Ծրագրում՝ Ստրավինսկի, Մոցարտ և Բեթհովեն։

Արամ Խաչատչյան համերգասրահում այսօր կկայանա «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշարի վերջին համերգը «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի և Գրեմիի բազմակի միցանակակիր, դիրիժոր և ջութակահար Պինկաս Ցուկերմանի մասնակցությամբ։ Կհնչեն Ստրավինսկու, Մոցարտի և Բեթհովենի ստեղծագործությունները:

«Ուրախ եմ, որ կրկին Երևանում եմ: Շատ հավանեցի ձեր օդանավակայանի նոր տերմինալը։ Գինին և կերակուրները ևս  այստեղ ֆանտաստիկ են, իսկ հանդիսատեսը պարզապես հրաշալի է»,- ասում է Պինկաս Ցուկերմանն ու լրագրողների հետ կարճատև հանդիպման ընթացքում պատմում է իր հայազգի ուսուցիչ Իվան Գալամյանի մասին։ «Նա առանձնահատուկ անձնավորություն էր, հանճարեղ ուսուցիչ:  Ոչ միայն սովորեցնում էր ջութակ նվագել , այլ ՝ ինչպես դա սովորեցնել ուրիշներին: Գալամյանի դասերին հաճախում էին շատ հայտնի երաժիշտներ՝ նրանից ինչ- որ բան սովորելու ակնկալիքով: Ես, ինչպես նաև անվանի  ջութակահարների մի ամբողջ սերունդ անսահման երախտապարտ ենք Գալամյանին: Ինձ համարում եմ նրա դպրոցի շարունակողը»,- ասաց։

Պինկաս Ցուկերմանը ծնվել է 1948 թվակակնին, Թել Ավիվում: Արդեն  չորս տասնամյակ նա համաշխարհային երաժշտության ֆենոմենն է: Ցուկերմանի անունը  հավասարապես հարգանք է վայելում  որպես ջությակահար,  ալտահար, դիրիժոր, մանկավարժ և կամերային երաժիշտ: Նա  21 անգամ եղել է  Գրեմմիի մրցանակի թեկնածու և երկու անգամ՝ մրցանակակիր: Արվեստագետի համոզմամբ՝ նոր սերունդը պետք է սովորի երաժշտական գործիքներ նվագել, եթե անգամ երաժիշտներ չեն դառնալու: Դա անհրաժեշտ է հասարակության համար պիտանի մարդ ձևավորելու  համար։ «Չկա երաժշտություն, չկա և հասարակություն: Առանց երաժշտության հասարակությունը վերածվում է անապատի, ինչն արդեն նկատվում է այսօր: Այնպես որ՝ իմ գործը երաժշտություն մատուցելն է, իսկ ձեր գործը՝ այն տարածելը, որպեսզի հասանելի լինի բոլորին»,- նկատեց։

Ինչպես արդեն նշվեց Պինկաս Ցուկերմանն այսօր հանդես կգա «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ միասին: Վերջինը  Եվրոպայի ամենահեղիանակավոր  նվագախմբերից է, որը դասական երաժշտության ոլորտում հայտնի է իբրև կատարելության խարհրդանիշ: Ստեղծվել է վաթսուն տարի առաջ Մոցարտի ծննդավայր  Զալցբուրգ քաղաքում:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button