Հասարակություն

Փակ է միայն Սոթք-Քարվաճառ ճանապարհը. Լարսը բաց է միայն թեթեւ մարդատարների համար

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Քյարքիի և Դիլիջանի ոլորանները, Արագածոտնի մարզում՝ Ապարանի տարածաշրջանի գյուղերը, Լոռու մարզում՝ Ստեփանավան-Վանաձոր ճանապարհահատվածը: ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վրաս­տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ցուցադրել ավելի
Back to top button