Միջազգային

Ուկրաինայում հրավիրել է համազգային կլոր սեղան գործող եւ նախկին նախագահների մասնակցությամբ

Ուկրաինայի գործող և նախկին նախագահները՝ Վիկտոր Յանուկովիչը, Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն  այսօր քննարկել են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

Ինչպես տեղեկացրել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպումը կարելի է դիտարկել որպես առաջին քայլ՝ համազգային կլոր սեղան կազմակերպելու ճանապարհին: Համազգային կլոր սեղանը քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընդդիմության, լայն հասարականության՝ արհմիությունների, ուսանողական շարժումների գիտական և մշակութային ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ, մեկնարկել է «Ուկրաինա» ազգային մշակույթի պալատում:

Օրակարգի գլխավոր հարցը երկրում կայունության վերականգնման հարցն է:

Ցուցադրել ավելի
Back to top button