Միջազգային

Ոստիկանությունը Կիեւում քանդել է բարիկադները. ուկրաինական իրադարձությունների միջազգային արձագանքները

Այս գիշեր ուկրաինական միլիցիան քանդել է ցուցարարների կողմից Կիևի կենտրոնում կառուցված գրեթե բոլոր բարիկադները: Ներքին զորքերի և միլիցիայի ստորաբաժանումները բողոքի դուրս եկած ցուցարարներին դուրս եմ մղել մայրաքաղաքի կենտրոնի բոլոր փողոցներից` բացառությամբ Մայդանի` Անկախության հրադարակից: Լրատվամիջոցները նշում են, որ իրավապահ մարմինների գործողություններում բռնություն չի եղել, տուժածներ չկան:
Եվրախորհրդարանը քննարկում է ուկրաինական բանաձեւը
Այսօր Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նիստում  կքննարկվի  Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և նաև Կիևի վերջին իրադարձությունների հետ կապված բանաձևը, հայտնել է Ուկրաինա- Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Պավել Կովալը: «Ստրասբուգում կսկսվի քննարկում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մենք ունենք հատուկ բանաձև, որը քվեարկության կդրվի չորեքշաբթի: Երեքշաբթի բանաձևում լրացումներ կլինեն, սակայն շատ բան կախված է Մայդանում տեղի ունեցող զարգացումներից», — հայտարարել է եվրապատգամավորը։

 

ԱՄՆ փոխպետքարտուղարի մոսկովյան հանդիպումները
Ուկրաինայի հարցը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի մոսկովյան հանդիպումների ժամանակ:  Վաշինգտոնը կոչ է անում Մոսկվային  ազդել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի  վրա խաղաղ լուծումներ գտնելու համար և իր աջակցությունն է հայտնում այդ երկրին եվրոպական ընտրության հարցում, հայտնել են Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող ԱՄՆ դեսպանատնից: Տեղեկացվել է նաև, որ Վիկտորա Նուլանդն այսօր Կիև կժամանի:
Կիեւ է ժամանում նաեւ Էշթոնը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտնել է , որ այսօր երկօրյա այցով Ուկրաինա կժամանի Եվրամիության արտաքին քաղաքական հարցերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Բարոզուն ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկավիչի հետ և փաստել է, որ ուկրաինական կողմը պատրաստվում է ընդունել Էշթոնին:
ԱՄՆ փոխնախագահը զանգահարել է Ուկրաինայի նախագահին
ԱՄՆ փոխնապագահ Ջոզեֆ Բայդենը զանգահարել է Ուկրաինայի նախագահին և անհանգստություն  հայտնել բողոքի ցույցերի ընթացում բռնության դեպքերի հնարավոր կիրառության վերաբերյալ և նաև կոչ է արել ուկրաինական առաջնորդին երկխոսություն սկսել ընդդիմության հետ, տեղեկացրել է Սպիտակ տունը՝ նշելով, որ «ԱՄՆ-ը հավանություն է տալիս Ուկրաինայի եվրոպական ձգտումներին»:

Ցուցադրել ավելի
Back to top button