ԿարևորՔաղաքական

Հայաստանում կգործեի տասը նպաստների համակարգը. ԱԺ արտահերթ նստաշրջանում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր մենարկեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը: Այն հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգը բախակացած է 20 հարցերից, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Նախ՝ Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց աշնանային նստաշրջանից մնացած օրինագծերը, այնուհետև անցավ արտահերթ նստաշրջանի օրակարգի այլ նախագծերի քննարկմանը: Ելնելով հարցերի ներկայացված հերթականությունից՝ պարզ դարձավ, որ Պետբյուջե-2014-ի նորացված տարբերակը այսօր չի քննարկվի։ Հարցը նախավերջինն էր 20 կետանոց օրակարգում: Հավելենք, որ արտահերթի ընթացքում օրինագծերի ճնշող մեծամասնությունը պետք է անցնի 3 ընթերցումների ռեժիմը: Դրանց թվում է «Պետական նպաստների մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ օրինագծի՝ մեր երկրում գործելու է պետական նպաստների 10 տեսակ՝ ընտանեկան, սոցիալական, հրատապ օգնության,  երեխայի ծննդյան միանվագ, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի, ժամանակավոր անաշխատունակության, ծերության, հաշմադամության, կերակրողին կորցնելու դեպքում և թաղման նպաստներ։

Նախարարը նշեց, որ պետական նպաստների առկա համակարգը սույն օրինագծով ենթարկվում է զգալի բարեփոխումների, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն ծագեց մշակել նոր խմբագրությամբ օրենք, այլ ոչ թե հերթական անգամ փոփոխել եղածը: Ներկայումս գործող սոցիալական կենսաթոշակները դառնում են նպաստ։ Այս օրենքը գործելու է գալիք տարվա սկզբից, երբ կներդրվի ընտանեկան դրամագլուխը։

Խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ ներկայացված օրինագծով զգալի կբարելավվի երկրում առկա սոցիալական իրավիճակը։ Այսօր նաև հայտնի դարձավ,  որ հունվարի վերջին կանցկակացվեն խորհրդարանական լսումներ ՝ մեր երկրի Մաքսային միությանը անդամակցելու հեռանկարների վերաբերյալ: Ըստ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի՝ առկա են խնդիրներ ՄՄ տարածքում ավելի բարձր մաքսատուրքերի առկայության հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button