Քաղաքական

Հայաստանի՝ ՄՄ- ի անդամակցության աշխատնաքային խումբը կվերադառնա դեկտեմբերի 12- ին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցով Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը  դեկտեմբերի 5- ից աշխաում է «ճանապարհային քարտեզի» մշակման ուղղությամբ։

«Աշխատանքային խումբը եզրակացությունները կատ, թե ինչ չլուծված խնդիրներ կան, դեկտեմբերի 12-ից հետո աշխատանքային խումբը կվերադառնա, և մենք ամբողջական պատկերը կունենանք «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ»,- այսօր ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 21- ին, կառավարության նիստում վարչապետը հայտնել էր, որ դեկտեմբերի 5- ին տեղի կունենա աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, ինչը «նշանակում է, որ մենք արդեն պետք է պատրաստ լինենք ներկայացնելու ըստ ոլորտների մեր անելիքները, մեր կարողությունները, թե ինչ ժամանակահատվածում  մենք կկարողանանք իրականացնել գործըթնացը, որպեսզի հասցնենք դեկտեմբերին ունենալ «ճանապարհային քարտեզ» և  հաստատման ներկայացնենք»,- ասել էր։

Ցուցադրել ավելի
Back to top button