ԿարևորՔաղաքական

Հակամարտող կողմերը ցանկանում են դուրս գալ փակուղուց, ասում է Ուորլիքը

«Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Վիեննայում և Կիևում կայացած հանդիպումները ցույց տվեցին, որ հակամարտող կողմերը իսկապես ցանկանում են դուրս գալ փակուղուց»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ ընդգծելով, որ արցախյան հակամարտության արդարացի և խաղաղ կարգավորումը պահանջում է քաղաքական կամք ամենաբարձր մակարդակում:

Պատասխանելով հաջորդ տարի Շվեյցարիայի կողմից  ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու մասին հարցին՝ Ուորլիքն ասել է, որ Շվեյցարիան ունի հակամարտությունների կարգավորման պատմական փորձ և տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման գործում այդ երկրի ակտիվ ներգրավվածությունը միայն ողջունելի կլինի:

Ցուցադրել ավելի
Back to top button