Մշակույթ

Կարեւորը լավ կազմակերպիչ լինի. քանդակագործը՝ ՆՄ նախագահի մասին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա Հայաստանի նկարիչների միության հերթական համագումարը, որտեղ կընտրվի նաև միության նոր նախագահ: Թեկնածուների թվում միության գործող նախագահ Կարեն Աղամյանն է, Հաղթանակ Շահումյանը, Արմեն Աթայանը, Ռուբեն Այվազյանն ու Նիկոլ Աղաբաբյանը։ «Կարևոր չէ տաղանդավո՞ր է թե՞ ոչ։ Կարևորն այն է, որ լավ կազմակերպիչ լինի»,-անդրադառնալով նկարիչների միության նախագահի ընտրությանն այսօր ասել է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը։

«Նկարիչների միության նախորդ համագումարին չեմ մասնակցել, բայց այժմ ցանկություն ունեմ մասնակցելու»,-ասում է քանդակագործ ֆոերդինանտ Առաքելյանը ՝ միաժամանակ չթաքցնելով, որ համագաումարից որևէ ակնկալիք չունի:

«Ստեղծագործական բոլոր միություններն էլ ստեղծվել են Ստալինի հրամանով: Ժամանակին դրանք պետական ինստիտուտի դեր էին կատարում: Այժմ դա չկա: Խորհրդային երկիրը քանդվեց, մոդելը փոխվեց, իսկ միությունները մնացին նույնը: Այդուհանդերձ՝ դա չի նշանակում, որ ստեղծագործական միություններ չպետք է լինեն, պարզապես մոդելը պիտի փոխվի»,- ասում է քանդակագործը։

Ստեղծագործական միությունների ղեկավարների երկարակեցության գաղտնիքը քանդակագործը պայմանավորում է գրողներին ու արվեստագետներին հատուկ փառասիրությամբ: «Բացի այդ՝ հարմարավետությանն են սովորում: Ի տարբերություն խորհրդային ժամանակների՝ այստեղ լուրջ ֆինանսներ չեն շրջանառվում, այս առումով գայթակղությունը բացառվում է: Այդուհանդերձ՝ ինչ որ բան, ըստ քանդակագործի, այնուամենայնիվ կա։

Արդյո՞ք թեժ կլինի նկարիչների միության առաջիկա համագումարը: «Դուք ուզում եք, որ այդպես լինի»,- լրագրողների հարցին ժպիտով արձագանքում է Ֆերդինանատ Առաքելյանը: Նրա համար կարևոր չէ՝ տաղաննդավո՞ր կլինի նոր նախագահը, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ լավ կազմակերչիչ լինի, ասում է:

Միության գործող նախագահ Կարեն Աղամյանին քանդակագործը դեմ չէ, լավ մարդ է, ասում է, պարզապես չի ցանկանում, որպեսզի նույն մարդը տարիներ շարունակ  պաշտոնավարի։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button