Տնտեսական

Ի տարբերություն Հայաստանի՝ ՄՄ- ում ոսկեգործությունը հարկվում է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 13- 15-ը  Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության զարգացման հիմնադրամի օժանդակությամբ  կկազմակերպվի Հայաստանում ոսկերչության զարգացման արդի խնդիրներին և զարգացման հեռանկարներին նվիրված համաժողով։ Այն անցկացվում է Ոսկերիչների և ադամանդագործների ասոցիացիայի և Երևանի «Գնոմոն» ոսկերչական գործարանի կողմից։  Եռօրյա Ֆորումը կավարտվի 10-րդ հոբելյանական ոսկերչության միջազգային տոնավաճառով:

Վերջին 10 տարիներին  Հայաստանի իշխանությունների  և կառավարության հետ  Ոսկերիչների միությունը օրենսդրական, հարկային, մաքսային , թանկարժեք մետաղների և նյութերի շրջանառության դաշտում  լուծել է հարցեր, որոնք էլ թեթևացրել են  խնդիրները, ինչպիսին է ադամանդագործության  գործունեության համար հավասարակշված լիբերալ դաշտ ի ձեւավորումը։ Հարկային և մաքսային դաշտերում  «Գնոմո»  ոսկերչական գործարանի տնօրեն, Ոսկերիչների միության նախագահ  Էմիլ Գրիգորյան վստահեցնում է, որ դժվարություններ այսօր չունեն։

Ոսկեգործների նպատակն է, որ այստեղ արտադրվող թանկարժեք նյութերը մեր երկրում էլ վերամշակվեն և վաճառվեն։ Հաշվարկները ցույց են տվել, որ հանքահանման և արտահանման ծավալները  առաջիկա 1-2 տարվա ընթացքում բավարար են մեր ոսկեգործներին նյութերով ապահովման համար: Ոսկերիչների միության նպատակն է ստեղծել տնտեսական դաշտ  ոսկու հումքը ՀՀ-ում վերամշակելու համար, քանի որ  մեզ մոտ կա մշակող գործարան՝ զինված  եվրոպական տեխնոլոգիաներով, հաստոցներով և սարքերով, փորձի համար էլ մշակել են  Դրմբոնի ոսկին:

Ադամանդագործության հումքի հայթաթման հարցում, որը մեզ մատակարարում է Ռուսաստանը,  ոսկեգործներն ունեցել են դժվարություններ, ինչի  արդյունքում էլ կորցրել ենք մեր լավագույն  մասնագետներին, ովքեր այսօր աշխատում են աշխարհի  գրեթե բոլոր երկրներում: Սակայն Մաքսային միությանն անդամագրվելով` ապահովվում է ավելի հեշտ մատակարարում: Սա միայն վերաբերում էր մատակարամանը, իսկ եթե մինչ այսօր ադամանդի հումքի ներկրումը չի հարկվել, ապա ՄՄ անդամագրվելուց հետո այն կհարկվի։

Ոսկերիչների միության նախագահը նշում է, որ մեր օրենսդրությունը շատ է տարբերվում Մաքսային միությանն անդամագրված 3 պետությունների օրենսդրությունից: «Մեր մոտ թանկարժեք մետաղների, նրանցից պատրաստված կիսաֆաբրիկատների, տաշված քարերի համար  նախատեսվող հումքերը չեն հարկվում և մաքսատուրք չի գանձվում սահմանից տեղափոխելուց և ներսում՝ շուկայում, շրջանառություն կատարելուց: Ի հակադրություն՝  այս երեք պետություններում հարկվում է»,- ասաց։

Սա դեռ մի մասը, իսկ հարգորոշման և հարգադրման  ոլորտում անդամագրված երեք պետություններում գոյություն ունեն այս գործով զբաղվող պետական  կառույցներ, իսկ մեր հանրապետությունում դրանով զբաղվում են լիցենզիա ստացած անհատները:

Ցուցադրել ավելի
Back to top button