ԿարևորՔաղաքական

Ցեղասպանությունից 100 տարի հետո էլ չի վերանում պահանջատիրությունը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիան ընդունվել է 1948թ.դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից և ուժի մեջ է մտել 1951թ.: Բոլոր մասնակից երկրներին խորհուրդ էր տրվում կանխել և պատժել ցեղասպանության գործողությունները պատերազմական և խաղաղ իրավիճակներում: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս կոնվենցիայի բարելավմանը, արդիականացմանը, տարբեր բանաձևեր է ներկայացրել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ: 

Պետք է կոտրել այն առասպելը, որ ցեղասպանությանից 100 տարի անց վերանում է պահանջատիրությունը, և Պահանջատիրությունը չպետք է լինի ինքնանպատակ, այսօր լրագրողների հետ հնադիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ  այս տարի արդեն հստակ քայլեր են ձեռնարկելու պահանջատիրության առումով. ներկայացվելու են  իրավաբանական  փաթեթ, առաջ են քաշելու ցեղասպանության հետևանքների վերացման խնդիրները:

Սուրեն Մանուկյանն ասում, որ 100 տարին  ուղղակի խորհրդանշական է ու չպետք է մտածել, որ Հայոց ցեղասպանության խնդրում այն  ավարտուն կետ է հանդիսանալում։ Մեր պահանջատիրությունը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիայի դրույթների վրա, որը ընդունվել է 1948թ.դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից և ուժի մեջ է մտել 1951թ.: Ըստ այդ կոնվենցիայի՝ բոլոր մասնակից երկրներին խորհուրդ էր տրվում կանխել և պատժել ցեղասպանության գործողությունները պատերազմական և խաղաղ իրավիճակներում:

Սուրեն Մանուկյանաի խոսքով՝ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս կոնվենցիայի բարելավմանը, արդիականացմանը, տարբեր բանաձևեր է ներկայացնում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ։ Ըստ կոնվենցիայի` ցեղասպանություն իրականացվող յուրաքանչյուր պետություն պետք է պատժվի,  իսկ հետևանքները պետք է վերացվեն: Սուրեն Մանուկյանի դիտարկմամբ՝ Հայաստանի պարագայում հետևանքը միլիոնավոր զոհերն են, չծնված երեխաները, հայրենիքի կորուստը: «Այս պարագայում ամենակարևոր նպատակը հայրենիքի վերադարձն է, որը, սակայն, երկու-երեք տարվա լուծելի խնդիր չէ»,- նկատում է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button