Մշակույթ

Սայաթ- Նովայի ծննդյան 300- ամյակը կնշվի մինչեւ 2020 թվականը. նրա ծննդյան թիվը մնում է առեղծված

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Անմահ երգիչ Սայաթ- Նովայի ծննդյան 300- ամյակին նվիրված միջոցառումներն այս տարի արդեն ավարտում են: Թեև տարին ավարտվում է, հոբելյանական միջոցառումները շարունալվելու են մինչև 2022 թվականը՝ ամփոփելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ տարեսկզբից անցկացվող միջոցառումները, այսօր հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Սայաթ- Նովա մշակութային միության հիմնադիր Թովմաս Պողոսյանը: 

Անմահ սիրահար Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված այս տարվա միջոցառումները մոտենում են ավարտին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ իրականացվող տարեշրջանի եզրափակիչ երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում` տոնական շքեղ համերգով: Հոբելյանական միջոցառումների շրջանակում այդ օրը տեղի կունենա նաև աշուղ Նազելիի ձեռնադրության հանդիսավոր արարողությունը:

Սայաթ-Նովա մշակութային կենտրոնի հետ աշուղ Նազելին համագործակցում է արդեն 15 տարի: Սայաթ-Նովան նրա համար եղել և մնում է ամենագլխավոր ներշնչանքը, ուստի աշուղի առաջին երգն էլ նվիրվել է հենց Սայաթ-Նովային:

Սայաթ-Նովայի ծննդյան 300 ամյակի միջոցառումները սկսվել են դեռևս տարեսկզբից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ իրականացվել են համերգներ, դասախոսություններ, հրատարակչական աշխատանքներ: Ամենամեծ միջոցառումը, սակայն, տեղի է ունեցել Մոսկվայի Կրեմլի մեծ դահլիճում։

Չնայած բազմաբնույթ միջոցառումներին, Սայաթ-Նովայի հոբելյանը համաժողովրդական հնչեղություն այդպես էլ չունեցավ, նկատում էՀՀ ժողովրդական արտիստ, Սայաթ-Նովա մշակութային միության հիմնադիր Թովմաս Պողոսյանը։ Նա կարծում է, որ դրա պատճառը ոչ պատշաճ կազմակերպվածությունն է պետական պատկան մարմինների կողմից: Սրա մասին Սայաթ-Նովա մշակութային միության հիմնադիրը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել էր դեռ երեկ`Սայաթ- Նովայի 300- ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ։

Թովմաս Պողոսյանը գիտաժողովի ժամանակ նաև հայտնեց, որ թեև ավարտվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատաղ տարին, հոբելյանական միջոցառումները կշարունակվեն նաեւ 2014 թվականին, ու ոչ միայն: Սայաթ-Նովայի 300 ամյակը նշելու ենք մինչև 2022 թվականը:

Հիշեցնենք, որ անմահ երգչի ծննդյան տարեթիվը մինչ օրս գրականագիտության մեջ բանավեճերի առարկա է։

Back to top button