Միջազգային

Ուկրաինայում ստեղված իրավիճակը ՄԱԿ- ի եւ ԵՄ ուշադրության կենտրոնում

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել են նախագահ Վիկտոր Յանուկովիչը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Վերջինս քաղաքական ճգնաժամի կողմերին խաղաղ կարգավորման կոչ է արել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն այս շաբաթ կայցելի Կիև:  «Էշթոնը կմեկնի Ուկրաինա, որպեսզի աջակցի քաղաքական ճգնաժամից դուրս գալու տարբերակ գտնելուն», — ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարությունում, որը հրապարակվել է  նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հերթական հեռախոսային բանակցության  արդյունքներն ամփոփելուց հետո:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը առաջիկա չորեքշաբթի օրը Փարիզում կհանդիպի Ուկրաինայի ՈՒԴԱՐ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հետ: ИТАР-ТАСС- փոխանցմամբ` դրա մասին ֆրանսիացի նախարարը հայտարարել է կիրակի` France-3 հեռուստաալիքի եթերում: «Չորեքշաբթի ես պաշտոնապես կընդունեմ պարոն Կլիչկոյին Օրսեյում` Ֆրանսիայի ԱԳՆ կենտրոնակայանում», — հայտարարել է Լորան Ֆաբիուսը:

Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավարը նաև ընդգծել է, որ պաշտոնական Փարիզը շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայանգրի ստորագրման մտքին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button