ԿարևորՎերլուծական

Նալբանյան- Դավութօղլու. կհանդիպե՞ն, թե՞ չեն հանդիպի

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Երկու օրից Հայաստանում տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների արտգործնախարարների հանդիպխումը, ինչը թերևս ուշագրավ է Նալբանդյան-Դավութօղլու հանդիպման հավանականության մասին տեղեկություններով։ Ճի՞շտ է արդյոք Երևանում առանձին հանդիպում կազմակերպել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հետ։ «Զարկերակ» ակումբում այսօր իրարամերժ կարծիքներ են հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ու թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Եթե թուրքագետի կարծիքով Դավութօղլու-Նալբանդյան հանդիպում անցկացնելը ճիշտ է, արա քաղաքագետի համոզմամբ սխալ էր անգամ Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովին Թուրքիայի ԱԳ նախարարին հրավեր ուղարկելը։

Ավելին՝ նրա կարծիքով սխալ էր անգամ հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտություն» սկսելը։ «Եթե հանդիպում լինի, կնշանակի Թուրքիայի ջրաղացին ջուր լցնել, քանի որ Անկարան ցույց կտա միջազգային հանրությանը, որ բանակցությունները շարունակվում են»,- ասում է Երվանդ Բոզոյանը։

Շաքարյանի կարծիլով՝ «ճիշտ կլինի, եթե հանդիպում կազմակերպվի ուղիղ եթերում, և վերջում Նալբանդյանն ասի, շնորհակալություն և հաջողություն, առաջիկայում չենք հանդիպի: Այսինքն՝ մեսիջ գնա ուղիղ եթերում, որ հանդիպեցինք, զրույցեցին, գաղտնի բան չկա»։

Թուրքիայի վրա իրական ճնշում գործադրելու իրական լծակը Ցեղասպանության ճանաչման հարցն էր, ինչն արդյունավետ չօգտագործեց հայկական կողմը: Պետք էր հարցերը հստակ դնել։ Թուրքագետ Արտակ Շաքարյանն ավելացրեց, որ գոհ չէ ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ստեղծված հանձնաժողովի աշխատանքից։ «Այդուհանդերձ՝ ճիշտ է, որ հանձնաժողովը կենտրոնացել է վերապրածների պատմությունները ներկայացնելու վրա: Այդպես միջազգային հանրության համար ավելի ընկալելի է հարցը»:

Ինչևէ՝ առջևում Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների արտգործնախարարների հանդիպումն է ու թերևս երկու օրից պարզ կդառնա` առանձին հադիպում կլինի՞, թե՞ ոչ: Այստեղ հարկ է թերևս հիշել, որ կարևորագույն հայտարարություններն ու որոշումները վերջին շրջանում  կայացվում են այնքան անսպասելի, որ հանրությանն անակըկալի  են բերում: 

Ցուցադրել ավելի
Back to top button