Հասարակություն

Միջպետական եւ միջհամայնքային ճանապարհները բաց են, Լարցը անցանելի՝ թեթեւ մարդատարների համար

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Երևան-Սևան, Եղեգնաձոր-Գորիս, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները, Քյարքիի և Դիլիջանի ոլորանները:
ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաս­տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ցուցադրել ավելի
Back to top button