Քաղաքական

Թուրքական մամուլը՝ Դավութօղլուի հայաստանյան այցի մասին

Թուրքական մամուլում վերջին  օրերին լայնորեն քննարկում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ դեկտեմբերի 12-ին Երևան սպասվող այցը: «Հյուրիեթ» պարբերականն այսօր հղում անելով «Աքշամ» պարբերականին գրում է, որ Հայաստանում Թուրքիայի արտգործնախարարը հայ-թուրքական սահմանը բացելու առաջարկով է հանդես գալու: Իհարկե՝ Թուրքիայի դիվանագիտության ղեկավարը Հայաստանի հետ սահմանը բացելու համար Երևանին նախապայման է առաջարկելու՝ զիջումներ ղարաբաղյան հարցում։ Ըստ թուրքական պարբերականի՝ Դավութողլուն առաջարկելու է հայկական կողմին ազատագրված, կամ ինչպես իրենք են ձևակերպել «բռնազավթված» երկու տարածքների ազատում։

Դավութօղլուի երևանյան այցին անդրադարձել է նաև «Զաման» պարբերականը, արտգործնախարարի այցը դիտարկելով ոչ թե Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդի արտգործնախարարների նիստին մասնակցելու, այլ՝ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի ցանկության տեսանկյունից։ «Զամանը» Դավութօղլուի այցը համեմատում է Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի այցի հետ, ով 2009թ. կրկին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության համաժողովի ընթացքում հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, այդ հանդիպումներից հետո սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների նոր՝ այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտության» փուլը:

Ինչպես «Աքշամը»՝ «Զամանը» նույնպես անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը՝ ընդգծելով, Անկարայի ներգրավվածությունը դրա կարգավորման հարցում։

Ի դեպ՝ Դավութօղլուի Երեւան այցի շուրջ թուրքական արձագանքներին այսօր պատասխանել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը (տես այստեղ

Ցուցադրել ավելի
Back to top button