ԿարևորՀասարակություն

Սպիտակի երկրաշարժից անցել է 25 տարի

25 տարի առաջ մեր երկրում տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ 1988-ի այս օրը՝ տեղական ժամանակով 11 անց 41 րոպեին Հայաստանի հյուսիս-արևմտյան շրջանում տեղի ունեցած 10 բալ ուժգնությամբ հզոր ցնցումն ավելի քան 25 հազար մարդու կյանք խլեց, 19 հազար մարդ հաշմանդամ դարձավ, անօթևան մնաց 530.000 քաղաքացի։ Հիմնովին կամ մասնակի ավերվեցին բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր: Փլվեցին բազմաթիվ գործարարններ ու արդյունաբերական նշանակության կառույցներ: Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց ավելի քան 13 միլիարդ ռուբլի։

Դժվարին այսդ օրերին մեր երկրին ձեռք մեկնեց աշխարհի ավելի քան 113 երկիր ու 7 միջազգային կազմակերպություն։ Հայաստան ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ ու սննդամթերք: Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։

Իտալացիները մի ամբողջ բնակելի թաղամաս կառուցեցին Սպիտակում, նորվեգացիները՝ ժամանակակից հիվանդանոց։ Թաղամաս են կառուցել ավստրիացիները։ Գյումրիում շահագործման հանձնվեց անգլիացիների կառուցած դպրոցը, որի բացմանը մասնակցեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը: Ցավոք, ըստ պաշտոնական տվյալների, այսօր՝ երկրաշարժից 25 տարի անց, դեռևս 4500 ընտանիք շարունակում է մնալ անօթևանի կարգավիճակում: Նրանք ապրում են տնակային ավաններում, մեծ մասը՝ ծայրահեղ աղքատության մեջ:

Կառավարությունն այս 4500 ընտանիքից միայն 1200-ին է բնակարան խոստացել. Մնացածի ճակատագիրը դեռևս անորոշ է։

Ցուցադրել ավելի
Back to top button