ԿարևորՄշակույթ

Նվագախմբի տղաները, որ ցրեցին Գյումրիի մահվան սարսափը

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

25 տարի առաջ այս օրը երկրի ընդերքի ցասումը վայրկյանների ընթացքում հողին հավասարեցրեց Հարավային Կովկասի ամենահետաքիքիր ու կյանքով լի բնակավայրերից մեկը՝ Գյումրին։ Այդ տարիներին կարծես մահով շրջապատված քաղաքի մթնոլորտը փորձեցին փոխել փողային նվագախմբի տղաները՝ Գեորգի Ձամուկաշվիլիի ղեկավարությամբ ու փլատակների տակից դուրս բերված ծռմռված գործիքներով: Ու նվագախումբը ընդունեց Ֆրանսիայից ստացած՝ «Եվրոֆանֆառ» հեղինակավոր փառատոնին մասնակցելու հրավերը։

Նվագախմբի տղաների մի մասին հիվանդանոցներից հավաքելով ու մի կերպ հագուստով ապահովելով՝ հաշմանդամ գործիքներով ճամփա են ընկնում դեպի Եվրոպա ու արժանանում «Գրան պրիի» 25 եվրոպական երկրների փողային նվագախմբերի մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button