Մշակույթ

Լռության դադարը ու չարժեզրկված խոսքը. ավարտվեցին դրամատուրգիական ընթերցումները

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մշակույթի նախարարության և հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի  աջակցությամբ 2010 թվականից մեկնարկել են «ՆԵրկայի վերականգնումը» խորագրով  միջազգային դրամատուրգիական ընթերցումները, որին մասնակցել են 12 երկրներ: Փառատոնի նպատակն է ամրապնդել բեմադրիչ-դրամատուրգ կապը։

Անցյալ տարի Վանաձորում, այս տարի՝ Երևանում` Տիկնիկային թատրոնում. «Ներկայի վերականգնումը» խորագրով դրամատուրգիական եռօրյա ընթերցումների նապատակն է ամրապնդել բեմադրիչ-դրամատուրգ կապը, խթանել պիեսների բեմականացմանն ու բացահայտել ժամանակի խնդիրները վերհանող գործերը։

«Ներկայի վերականգնում»- ն ավարտվել է Սուրեն և Հասմիկ Հասմիկյանների «Լռության գեղագիտությունը 20-րդ դարի դրամատուրգիայում» գրքի շնորհանդեսով, որը հրատարակվել է մշակույթի նախարարության և Ազգային թատերական ստեղծագործական միավորման աջակցությամբ: Գրքով հեղինակները հավակնություն չունեն  տալ 20-րդ դարի  դրամատուրգիայի  արվեստագիտական մեկնաբանությունը կամ ներկայացնել այսօրվա թատերական կյանքը։ «Սա լռության դադարի մասին է, եւ չարժեզրկված խոսքի»,- ասում է Սուրեն Հասմիկյանը։

«Լռության գեղագիտություը 20-րդ դարի դրամատուրգիայում» գրքում լռությունից, դադարից բացի ներկայացված է նաև խոսքի նկատմամբ կարոտախտը, որ այսօր խոսքի ազատության պարագայում, հնչած բառն ունենա իմաստ։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button