ԿարևորՀասարակություն

Երկրաշարժից առաջ ու երկրաշարժից հետո. մի ֆիլմի պատմություն

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հուշերի առանձին պատառիկներ հավաքվում, ի մի են բերվում ու ամբողջացնում մի սարսափելի պատմություն, որն արդեն 25 տարվա վաղեմություն ունի:  Թերևս շատերը կցանկանային ազգի ու անհատի հիշողությունից ջնջել, մոռանալ այդ պատմությունը, բայց պատմությունն, ավաղ, իր պարտադրող ներկայությամբ այսօր էլ մեր կողքին է՝ ֆիզիկապես ու բարոյապես մաշված դոմիկ-տնակներում  գոյատևող մարդկանց ու արհավիրքի պատմության դասը չսերտած ու դրանից ոչ մի հետևություն չարած հասարակության տեսքով:

Զրուցակիցներս ռեժիսոր-սցենարիստ Ռոբերտ Մաթոսյանն ու կինօպերատոր Լաերտ Պողոսյանն են,. մարդիկ, ովքեր 88-ի աղետալի երկրաշարժի հետ կապված իրենց հիշողություններն ունեն: Մի ֆիլմի պատմություն, որը աղետը վերապրած մարդկանց ճակատագրի նման  բաժանվեց երկու մասի՝ երկրաշարժից առաջ ու երկրաշարժից հետո.

Ցուցադրել ավելի
Back to top button