Հասարակություն

Մելիք գյուղի տարվա եղանակները բնապահպանի հայացքով

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօրվանից «ԿառլԼեւոնի» արվեստի սրահում բացվում է  լրագրող- լուսանկարիչ Գալուստ Նանյանի «ՄԵԼԻՔ ԳՅՈՒՂ. տարվա եղանակներ» լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվում է  Արագածոտնի մարզի Մելիք գյուղի մասին պատմող 70 լուսանկարներ` յոթ առանձին թեմաներով ՝հանքարդյունաբերություն, բնություն, գյուղատնտեսություն, աշխատավորներ, ճանապարհներ, կանայք եւ երեխաներ. մոտ 3300 լուսանկար։ Դրանք արվել են այս տարի լրագրողի` Մելիք գյուղ աշխատանքային այցելությունների ընթացքում։

Մեկ տարի բնապահպան- լրագրող Գալուստ Նանյանը բարձրաձայնում է Արագածոտնի մարազի Մելիք գյուղի բնապահպանական, սոցիալական ու գյուղատնտեսական խնդիրների մասին՝ նպատակ չունենալով լուսանկարների ցուցահանդես կազմակերպել։ Սակայն մեկ տարի շարունակ գտնվելով նույն գյուղում ու տեսնելով մարդկանց ապրելակերպը, նիստուկացը, նկարների միջոցով գյուղի խնդիրները փոխանացել է  հանրությանը։ Հիշեցնենք, որ Մելիք գյուղը գտնվում է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում`Ծաղկունյաց լեռների արեւմտյան լանջին:

«Գլոբալ գոլդ մայնինգ» ամերիկյան ընկերությանը պատկանող «Մեգո- գոլդ» ՍՊԸ-ն շահագործում է գյուղում գտնվող  «Թուխմանուկ» ոսկու հանքավայրը, ինչը անդառնալի վնասներ է հասցրել բնակավայրին, շրջակա միջավայրին, մարդկանց առողջությանը, գյուղատնտեսական կերահանդակներին եւ ջրային ռեսուրսներին: Ցուցահանդեսի միջոցով Գ.Նանյանը փորձում է եւս մեկ անգամ բարձրացնել այդ հարցը եւ պետական, միջազգային, տեղական կազմակերպություններին ու հասարակությանը ներկայացնել Մելիք գյուղի ներկայիս վիճակը, այնտեղ ապրող մարդկանց, ու, ինչպես ինքն է նշում, բզկտված շրջակա միջավայրը։

Գալուստն ասում, որ այս մեկ տարվա ընթացքում գյուղացիների հետ շփվելով հասկացել է մեկ բան, նրան ք անկոտրում են մնացել, դարձել ավելի ամուր հոգով ու ոգով: Նրանց համար ամենակարեւորը մաքուր շրջակա միջավայր ունենալն է,  ինչը պետք է ապահովենք բոլորս` սկսած ՀՀ իշխանություններից ավարտած շահագրգիռ կազմակերպություններով, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Գալուստը։

Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է, որ Մելիք գյուղի և հանաքավայրի օրինակով փորձելու ենք հանարություն տեղյակ պահել, թե ինչպիսի հանաքարդյունաբերական ընկերություններ կան, որոնք ոչ պատշաճ են շահագործում հանքերը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button