Միջազգային

Տիմոշենկոն բողոքի գործողությունները շարունակելու ծրագիր է մշակել

Ուկրաինայի դատապատված նախկին վարչապետ Յուլիա  Տիմոշենկոն, որը  իշխանությունների եվրաինտեգրման գործընթացները դադարեցնելու որոշման դեմ որպես բողոքի նշան  նոյեմբերի 25-ից հացադուլի մեջ է, հայտարարել է, որ ընդդիմության առաջնորդներին է փոխանցել բողոքի գործողությունները շարունակելու իր ծրագիրը: «Բոլոր գործողությունները պետք է կոորդինացվեն ընդդիմության հետ: Ընդդիմությունը մեծ առաքելություն ունի և նրան պետք է հետևել արյունահեղությունից խուսափելու համար: Մեր պայքարը խաղաղ և օրինական է: Այն պետք է լինի հաղթական և ես դրանում վստահ եմ: Կոնկրետ գործողությունների պլանը հանձնել եմ ընդդիմության առաջնորդներին, հույս ունեմ, որ նրանք կառաջնորդվեն դրանով»,-ասվում է Տիմոշենկոյի ուկրաինացիներին ուղղված ուղերձում, որը հրապարակվել է նրա անձնական կայքէջում:

Տիմոշենկոն նաև միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ, քանի որ, ըստ նրա, նախագահը  «հասնակում է միայն պատժամիջոցների լեզուն»: Նախկին վարչապետը մեկ ու կես շաբաթվա հացադուլից հետո ֆիզիկապես շատ է թուլացել, հայտնել է նրա պաշտպան Սերգեյ Վլասենկոն: «Նախօրեին ես ստիպված էի ավելի վաղ ընդհատել մեր հանդիպումը նրա առողջական վիճակի պատճառով»,- ասել է Վլասենկոն «Ինտեֆաքս» գործակալությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button