Քաղաքական

Պուտինի այցին բողոքողներից շատ ոստիկաններն ու լրագրողներն ավելի շատ էին, ասում է քաղտեխնոլոգը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վիլնյուսի գագաթաժողովիեւՌԴնախագահՎլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի քաղաքագիտական գնահատականները տալուց առաջ  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նախ ցանկանում է ծանոթանալ, թե հայ ժողովուրդը ցանկանում է միանալ Մաքսայի՞ն մությանը, թե՞ ինտեգրվել Եվրոպային։ Քաղտեխնոլոգն առայժմ որևէ սոցհարցման ծանոթ չէ, սակայն Հայաստանում հասարակության տրամադրվածությունը որոշելու համար փորձում է վերլուծել Ուկրաինայում կատարված դեպքերը։

«Ընդամենը ես կարող եմ փաստել՝ ի՞նչ կատարվեց Ուկրաինայում եւ ի՞նչ կատարվեց Հայաստանում, եթե վերլուծենք, գոնե Ուկրաինայում մի ստվար զանգված կար, ես էլի չեմ ասում մեծամասնությունը, բայց մի ահռելի զանգված ուզում էր այդ Ասոցացման պայմանագիրը եւ ոտքի կանգնեց: Հայաստանում ոտքի կանգնեց մի 200, 400  հոգի»,- ասաց նա։

Խոսելով Մաքսային միության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ կազմակերպված ակցիայի մասին՝  քաղտեխնոլոգը նկատել է «մի  ակցիա, որտեղ ոստիկաններն ու լրագրողներն ավելի շատ են, քան ակցիայի մասնակիցները» եւ դա արդեն ինչ-որ չափանիշ է։

Իսկ Պուտինի՝ Հայաստան այցելության ժամանակ, ըստ Կարեն Քոչարայանի, հիմնական ուղերձները տրվեցին ֆոտոշարքով։ «Եթե ֆոտոշարքերը ուսումնասիրեք, այնտեղ հիմնականում գնում էր զենք-զինամթերքի ֆոնին նկարված: Մեսիջը գազն էր, որ միանգամից ասվեց, որ իջնելու է, այլ խնդիր է, թե հետո էստեղ ինչ էղավ, բայց Ռուսաստանը ֆիքսեց, որ իջեցնում է գինը եւ տալիս է այն գինը, որը կա Ռուսաստանում։ Թեեւ ես համաձայն եմ պարոն Բագրատյանի հետ, որը նշեց, թե Ռուսաստանը ինքը չգիտի՝ ներքին գին ի՞նչ է նշանակում, որովհետեւ այնտեղ տարբեր է՝ Սիբիրում մի գին է, Ստավրոպոլում մի գին է»,- ասաց։

Անդրադառնալով Պուտինի` Ռուսաստանը չի հեռանա Կովկասից արտահայտությանը, Կարեն Քոչարյանն ասաց. «Ի դեմս Հայասատանի, Ռուսաստանը Կովկասում ամրապնդված է դեռևս 1994 թվականից, երբ Լևոն Տեր-Պոտրոսյանն ու Բորիս Ելցինը ստորագրեցին նրանց ռազմաբազայի այստեղ մնալու մասին համաձայնագիրը, իսկ հետո, երբ Սերժ Սարգսյանը ստորագեց այն 49 տարով երկարաձգելու որոշումը, այլևս էլ ամրապնդելու տեղ չմնաց»։

Խոսելով Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա կողմնորոշման մասին, քաղտեխնոլոգը խորհուրդ է տալիս, «երբ դու գլուխդ բաց գնում ես Եվրոպա, պիտի քեզ հարց տաս` իսկ Եվրոպան քեզ սպասո՞ւմ է, թե՞ ոչ, ի՞նչ կարգավիճակով է սպասում: Իսկ այդ դեպքում, այն Ռուսաստանը, որի հետ դու ստրատեգիական գործընկեր էիր, շատ ավելի վատ է սկսում քեզ վերաբերվել»:  Ամեն դեպքում՝ Կարեն Քոչարյանը վստահ է, որ չի կարելի ռադիկալ տրվել այս կամ այն ծայրահեղությանը։ «Չի կարելի ամեն ինչը վաճառել, տալ, նվիրել մի երկրին: Ի վերջո՝ բոլորն սկսում են քեզ վերաբերվել այնպես, ինչպես դու ես քեզ վերաբերվում: Իսկ մենք մեզ վերջին 20 տարում շատ վատ ենք վերաբերվում»։

Կարեն Քոչարյանը ասուլիսի ավարտին խոսելով «Что? Где? Когда?» պեռուստխաղի մասին, որը վերջին շրջանում մամուլի ամենաքննարկվող թեմնարից մեկն էր, քանի որ խաղը հեռարձակվում  ռուսերնով, ասաց որ չի պատասխանի և բանավեճի չի բռնվի այն մարդկանց հետ, ում պայքարն ավարտվում է միայն աղոթքով։

Ցուցադրել ավելի
Back to top button