ԿարևորՏնտեսական

Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ արբանյակ կարձակեն երեք տարի հետո

Հայաստանն ու Ռուսաստանը 2017 թվականին կարող են համատեղ արբանյակ արձակել, այսօր «Ռեգնում» գործակալությանը հայտնել է «Ռոսկոսմոս» ընկերության փոխտնօրեն Սերգեյ Սավելյեւը: Պաշտոնյան պարզաբանել է, որ պայմանագիր ծրագրվում է ստորագրել 2014 թվականին: Այժմ կողմերի միջև ակտիվ աշխատանք է ընթանում, տեխնիկական հետազոտություններ են իրականացվում:

«Եթե պայմանագիրը ստորագրենք հաջորդ տարի, արդեն  երեք տարի հետո մենք կարող ենք արձակել արբանյակը»,- ասել է «Ռոսկոսմոսի» փոխտնօրենը: Նրա խոսքով՝ այժմ հայ- ռուսական աշխատանքներ են իրականացվում տիեզերական գործունության արդյունքները ժողովրդական տնտեսության, անվտանգության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ներդնելու համար:

Սավելյեւը նաև հայտարարել է, որ «Ռոսկոսմոսի» աջակցությամբ այսօր փաստացի վերածնվում է Բյուրականի աստղադիտարանը, օրերս այնտեղ են բերվել Ռուսաստանում պատրաստված աստղադիտակը: «Ավելին՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել, որպեսզի Հայաստանը դառնա տիեզերական տերությունների ակումբի անդամ»,- ասել է «Ռոսկոսմոսի» փոխտնօրենը:

Ցուցադրել ավելի
Back to top button