ԿարևորՏնտեսական

ՄՄ- ի անդամակցությունը մեր առաջ կբացի ռուսական անծայրածիր շուկան, կարծում է գյուղփոխնախարարը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գյուղատնտեսության ոլորտում որոշակի աճ է նկատվել: Իսկ ՄՄ-ին անդամակցելու պարագայում մեր երկրի առջև զարգացման լուրջ հեռանկարներ կբացվեն: «Ռուսաստանյան շուկան անծայրածիր է, հսկայական»,- այսօր լրագրողների հետ հանադիպման ժամանակ ասաց գյուղատնտեսություն փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:  

Գյուղատնտսության փոխնախար Գառնիկ Պետրոսյանն ամփոփելով  գյուղացիական տարին՝ խորհրդատավություների առումով նշեց, որ լայանածավալ աշխատանքներ են իրականացվել գյուղացիական տնտեսությունների հետ: Գառնիկ Պետրոսյանը կարտոֆիլի բերքի աճի առումով տարին աննախադեպ է համարում: Այս պահի դրությամբ՝ մոտ 20 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել դեպի Իրաք, Թուրքմենստան, ՌԴ և Վրաստան։ Ծիրանի բերքը, չնայած մայիսին տեղի ունեցած կարկտահարությանը, նույնպես բարձր բերքատվություն է  գրանցել և տարվա ընթացքում արվել է ամեն բան արտահանելու ուղղությամբ. արտահանվել է մոտ 23 հազար տոննա ծիրան: «Հետխորհրդային շրջանում սա աննախադեպ ցուցանիշ էր, որը կրկնակի գերազանցեց անցած տարվանը: Փոխնախարարը նշում, որ այդ հարցում մեծ դեր է ունեցել նաև խորհրդատվական ծրագրերի կիրառումը, սակայն, չպետք է գերագնահատել խորհրդատվությունների դերը:

Տեղեկացնենք,որ պետբյուջեից 295 մլն դրամ է տրամադրվել խորհրդատվական ողջ համակարգի համար:

Սակայն, փոխնախարարի խոսքով, գյուղացու առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են, ինչպես, օրինակ, վնասատուների դեմ պայքարը: Միայն անցած տարի կարտոֆիլի ցեցի պատճառով բերքի զգալի մասը վնասվել է, սակայն այս տարի արդեն նվազագույնի են հասցվել միջատների հասցրած վնասները: Այդուհանդերձ՝ չլուծված է մնում լոլիկի ցեցի հարցը: Նախորդ տարվա 265 հազար տոննա բերքի դիմաց այս տարի մոտ 5 հազար տոննայով պակաս լոլիկ ենք ստացել։

Արդեն հաջոդ տարի  նախարարության  գիտական կենտրոնում փորձելու են  լուծել տեղական սերմնարտադրության հարցը, քանի որ «ՄԱԿ-ի պարենային ծրագրի շրջանակներում Հայաստանին այս նպատակով մոտ 459 հազար դոլարի միջոցներ կտրամադրվեն, որոնք կուղղվեն գիտական կենտրոնի զարգացմանը` սերմերի տեսակավորման, փաթեթավորման գործընթացները մեքենայացնելու համար»: Ծրագիրը պետք է իրականացվի մեկուկես տարում:

Ցուցադրել ավելի
Back to top button