Միջազգային

Լավրով. Ռուսաստանը ջանում է մոտեցնել ԼՂ հակամարտության կողմերի տեսակետները

Ռուսաստանը ջանում է մոտեցնել ղարաբաղյան հակամարտության կողմերի տեսակետները, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Սերգեյ Լավրովն ասել է, որ ԵԱՀԿ տարածաշրջանի չկարգավորված հակամարտությունները շարունակում են խնդիրներ ստեղծել կազմակերպության համար: Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարն ընդգծել է Հարավային Կովկասում կայունության պահպանման կարևորության մասին ու փաստել, որ ԵԱՀԿ տարածաշրջանի հակամարտության գոտիներում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Ցուցադրել ավելի
Back to top button