Միջազգային

Իշխանությունը պատրաստ է խոսել նաեւ արտահերթ նախագահական ընտրությունների մասին

Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ քննարկել ամենասուր հարցերը, այդ թվում՝ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: Սակայն Արբուզովը հրաժարվել է պատասխանել  հարցին, թե արդյո՞ք ինքը հավանական է համարում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը։

Նշենք նաև , որ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկել է ընդգրկվել պատվիրակության կազմում, որը Բրյուսել կմեկնի Ասոցացման համաձայնագիրը քննարկելու համար: Դրա մասին երկրի վարչապետը հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդի հետ Կիևում նախօրեին կայացած հանդիպման ժամանակ:

Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակն էլ կարծում է, որ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնելու համար նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ կարևոր է: Դրա համար նա իր կողմից պատրասվում է հնարավոր ամեն բան անել, մասնավորապես ծրագրում է այդ հարցը քննարկել Յանուկովիչի հետ, երբ նա  վերադառնա Չինաստանից:  «Ուրբաթ կվերադառնա նախագահը և ես նրա հետ կհանդիպեմ: Կխնդրեմ, որ ընդդիմության լիդերների հանդիպումը լինի նախագահի հետ և քննարկվեն բոլոր հարցերը»,- ասել է Ռիբակը:

Ուկրաինական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների միջև երեկ տեղի ունեցած բանակցությունների ընթացում համաձայնություն է ձեռք բերվել այսօր ներկայացնել հարցերի ցանկը, որոնք անհանգստացնում են ընդդիմությանը: Ըստ խորհրդարանի խոսնակի՝ երբ հարցերի շրջանակը ճշտվի, պարզ կլինի, թե եղած տարաձայնությունները լուծելու համար բացի ընդդիմադիր  խմբակցությունների ներկայացուցիչներից էլ ում կարելի է հրավիրել բանակցություններին: «Ես չեմ բացառում բանակցություններին միջազգային մասնագետների մասնակցությունը »,- ընդգծել է Ռիբակը:

Ցուցադրել ավելի
Back to top button