Քաղաքական
ԵԱՀԿ եւ ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպումները Կիեւում


ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների նիստին զուգահեռ այսօր Ուկրաինայի մայրաքաղաքում մեկնարկում է նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումն այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ: Ըստ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի՝ արտգործանախարարների ոչ պաշտոնական հանդիպումը միանգամայն օգտակար հարթակ է ԵԱՀԿ հետ երկխոսություն կառուցելու, փոխգործակցության օպտիմալ ուղիները ճշտելու հարցում կարծիքներ փոխանակելու առումով: ԵԱՀԿ-ի հետ ՀԱՊԿ-ի փոխգործակցությունը բավականին հաջող է ընթանում: Գնալով մեծանում են շփումները գլխավոր քարտուղարի, կազմակերպության քարտուղարության առանցքային ստորաբաժանումների ղեկավարների, դաշտային առաքելությունների հետ: