Միջազգային

Ուկրաինայի ներկայացուցիչները մեկնում են Մոսկվա եւ Բրյուսել

Բանակցություններ վարելու նպատակով ուկրաինական պաշտոնական պատվիրակություններն այսօր կմեկնեն Մոսկվա և Բրյուսել, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը «СТБ» հեռուստակայանով հեռարձակված հարցազրույցում: «Մեր պատվիրակությունը կմեկնի Բրյուսել շարունակելու համար բանակցությունները, որոնք հնարավորություն կտան Ուկրաինային շահավետ պայմաններով ստորագրել Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը: Մյուս պատվիրակությունը կուղևորվի Մոսկվա: Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նա նշել է, որ իրենք ուզում են վերականգնել առևտրատնտեսական կապերը Ռուսաստանի հետ։ «Ցանկանում ենք, որ մեր մեքենաշինական, ավիաշինական ոլորտի, խողովակաշարային արդյունաբերության ձեռնարկությունները աշխատանք ունենան», — պարզաբանել է Ազարովը:

Ի դեպ՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին էշթոնի մամուլի քարտուղարը տեղեկացրել էր, որ ուկրաինական պատվիրակության այցը Բրյուսել դեռ չի համաձայնեցվել դիվանագիտական խողովակների միջոցով։

 

Ցուցադրել ավելի
Back to top button