Միջազգային

Հռոմի պապը ժամանակին եղել է գիշերային ակումբի անվտանգության աշխատակից

Աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այսօր Կաթոլիկ եկեղեցու հովվապետի անցյալի մասին հերթական հետաքրքրական մանրամասներն են։  Հռոմի պապը ժամանակին եղել է այսպես կոչված ֆեյս-կոնտրոլ. Ֆրանցիսկը երիտասարդ տարիներին աշխատել է Արգետինայի գիշերային ակումբեներից մեկում որպես անվտանգության աշխատակից:

Սի էն էն- ն այս առիթով կատակում է. եթե Սուրբ Պետրոսին դրախտի դռների մոտ օգնություն պետք լինի, Ֆրանցիսկն անթերի օգնական կլինի:

Հռոմի արվարձանում գտնվող եկեղեցիներից մեկում հավատացյալների հետ հանդիպման ժամանակ հովվապետը պատմել է իր կենսագրության որոշ մանրամասներ, նաև պատմել, որ գումար է աշխատել նաև հատակ լվանալով, աշխատել է քիմիական լաբորատորիայում:

Ցուցադրել ավելի
Back to top button