Միջազգային

Եվրոպան փորձում են թուլացնել լարվածությունը Ուկրաինայում

Արևմուտքին անհանգստացնում է վիլնյուսյան գագաթաժողովից հետո Ուկրաինայում ստեղծված քաղաքական իրավիճակը և այնտեղ փորձում է քայլեր ձեռնակել թուլացնելու համար այդ երկրում ստեղծված լարվածությունը:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ Կիև է ժամանում  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը՝ մասնակցելու համար խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հետ Ուկրաինայի վարչապետի ու արտգործնախարարի հանդիպմանը, որը նախատեսված է այսօր: «Գլխավոր քարտուղարի հանդիպմանը մասնակցելու առաջարկը դրական արձագանք է ստացել բոլոր շահագրգիռ կողմերից», -ասել է Յագլանդի մամուլի քարտուղարը՝ շեշտելով, որ այցի նպատակը լարվածությունը թուլացնելն ու երկխոսության ուղիներ փնտրելն է:

Նշենք, որ Կիևի Անկախության հրապարակում շարունակվում են եվրաինտեգրացիայի կողմնակիցների ցույցերը: Բողոքի գործողությունների մասնակիցները ավելացրել են վրանների քանակը և այս գիշերը նույնպես  անցկացրել հրապարակում:

Ցուցադրել ավելի
Back to top button