ԿարևորՏնտեսական

Գնաճը 11 ամիսներում կազմել է 4,5 տոկոս

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

2013 թվականի վերջին 11 ամիսների ընթացքում պարենային և ոչ պարենային գները աճել են: Համեմատական կարգով պատկերն այսպիսին է. 2013 թվականի 11 ամիսների կտրվածքով սպառողական շուկայում հիմնականում գնաճ է արձանագրվել: Աճի դինամիկան համեմատելով 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ՝  արձանագրվել է 11 ամիսներից  4-ում գների նվազում, մայիս ամսին անփոփոխ պատկեր, իսկ մնացած 6-ում արձանագրվել է գնաճ: 2013 նոյեմբերին 2012 թվականի դեկտեմբերի համամետ 4.5 տոկոս է կազմել գնաճն ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային ապարանքների գծով: 

Վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր ներկայացնելով  2013 թվականի 11 ամիսների գների ցուցանիշները՝ նկատեց, որ հանրապետությունում գրանցվել է գների աճի դինամիկա պարենային, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների ուղղություններով: Ծառայությունների գծով գնաճը, ըստ բանախոսի, պայմանավորված է գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացմամբ, որը գազի պարագայում կազմնել է 18 տոկոս, իսկ էլեկտարաէներգիայի՝ 9,9 տոկոս:

Գնաճը 11 ամիսների ընթացքում հիմնականում դիտարկված 470 անվանական ապրանքների գծով հետևյալն է. 286 ապրանքների մասով գնաճ է արձանագրվել, շոշոփելի են եղել բանջարեղենի, կարտոֆիլի ապրաքնային խմբում թանկացումը 7.5-ից մինչև 22 տոկոս, գնաճ արձանագրվել է նաեւ ձվի եւ  ձկնամթերքի շուկայում։ Մեկ ամսում՝ նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 0,9 տոկոս։ «Պարենային ապրանքների գների աճը վերջին մեկ ամսվա ընթացքում կազմել է 1.8 տոկոս, ոչ պարենայինը ` 0,5, իսկ ծառայությունները նվազել են 1,1 տոկոս: Պարենամթերքի 13 խմբերից վերջին մեկ ամսում արձանագրվել է գնաճ 6 ապրանքային խմբերում 0,1- ից մինչև 22 տոկոս. հիմնականում՝ բանջարեղենի, կարտոֆիլի, ձկնամթերքի շուկայում՝ 3,3 տոկոս, կաթնամթերքի՝ 0.4, ձվի՝ 0,1 տոկոս, հրուշակեղենը՝ 0.5 տոկոս: Գնանկում  է գրանցվել մեկ ամսվա ընթացքում հացամթերքի ապրանքների գծով 0,1, կենդանական և բուսական յուղի շուկայում 1 տոկոս, մրգի` 0.6 և շաքարավազինը 1.5տոկոս»,- հայտնեց Գուրգեն Մարտիրոսյանը։

2013 թվականի նոյեմբերին 2012- ի նույն ամսի հետ համեմատած գնաճ կազմել է 6,6 տոկոս: Այդ ժամանակահատվածում ամենաբարձր գնաճը արձանագրվել է ձվի շուկայում 30 տոկոս, ձկնամթերքի՝ 10.2, կաթնամթերքի՝ 11.9, գնանկում է արձանագրվել միայն շաքարավազի շուկայում:  Ի դեպ՝ վերջին մեկ ամսում հանրապետությունում դիտարկված 11 բնակավայրերում սպառողական ապրանքների գների աճ է արձանագրվել 0,5- 1,2 տոկոս, ամենաբարձր գնաճը արձանագրվել է  Կապանում 1,2 տոկոս, իսկ Երևանում 0,8 տոկոս։

Նշված թվերը ներկայացնելուց հետո՝ վիճակագիրը գնաճը հիմնականում պայմանավորեց սեզոնային բնույթով։

Ցուցադրել ավելի
Back to top button