ԿարևորՎերլուծական

Independent. Հայերը Սիրիայում. պատմությունը կրկնվո՞ւմ է

Բրիտանական Independent թերթը հրապարակել է իր մերձավորարեւելյան հարցերով վերուծաբան Ռոբերտ Ֆիսկի հոդվածը՝ նվիրված սիրիահայերին։ Նա գրում է, որ մոտ 30 տարի առաջ օգնել է 20- րդ դարի առաջին Ցեղասպանության, երբ Օսմանյան Կայսրությունում սպանվեցին մեկուկես մլն հայեր,  զոհ դարձած  հայերի աճյունների պեղումներին։ Ֆիսկը եւ նրա ծանոթ սիրիահայերը զոհված հայերի աճյունները գտել են Հաբուր գետի ափի բլուրի մոտ։ Դրանք գտնելը բավականին դժվար էր, քանի որ Հաբուրի հունը, որն այժմ Դեյր Զոր քաղաքի հյուսիսում է, փոխվել է։ Մոտ 100 տարի առաջ այնքան մարմիններ են գետը նետվել, որ այն փոխել է հունը, գրում է հոդվածագիրը։

Զոհվածերի ոսկորներն ուղարկվել են Դեյր Զորի հայկական եկեղեցու ստորգետնյա ժամատուն, որը կառուցվել է ի հիշատակ ցեղասպանության զոհերի։ Վերջերս այս եկեղեցին հարձակման էր ենթարկվել։ Ովքեր էին հարձակվողները, հայտնի չէ,թեեւ ստորգետնյա ժամատունը ձեռք չէին տվել։Այժմ, գրում է Ռոբերտ Ֆիքսը, հայերին սպանում են նույն այդ տեղերում։ Եւ նրանց հետնորդները, որոնք վերապրել էին կոտորածները 100 տարի առաջ, այժմ կրկին ապաստան են փնտրում, այժմ արդենԼիբանանում, Եվրոպայում, Ամերիկայում։

Հալեպում, օրինակ, հայկական եկեղեցին կիսով չափ ավիրել են սիրիական Ազատ բանակի մարտիկները՝ «լավ» ապստամբները, որոնք օգնություն են ստանում ԱՄՆ- ից եւ Պարսից ծոցի երկրներից։ Ռաքքա քաղաքում, որը գտնվում է ապստամբների լիակատար հսկողության տակ, սալաֆիթները ավիրել, ապա այրել են տեղի հայկական եկեղեցին։

Նոյեմբերի 11- ին, երբ աշխարհը հիշում է Առաջին աշխարհամարտի զոհերին, որի արդյունքում հայերին այպես էլ չհաջողվեց սեփական պետությունն ունենալ, Դամասկոսի հայկական եկեղեցին ենթարկվել է հրետակոծության, գրում է Independent- ը։ Սիրիական հակամարտության ժամանակ զոհվել է արդեն 65 հայ, 100- ից ավելին առեւանգնվել են։

Հայերը, ինչպես եւ Սիրիայի մյուս քրիստոնյաները, չեն աջակցում Ասադի վարչակարգի դեմ ապստամբությունը, թեեւ նրանց դժվար է նաեւ վարչակարգի կողմնակից համարել, եզրափակում է Ֆիսկը։

Ցուցադրել ավելի
Back to top button